Մեր մասին

«Պենո–Դեկոր» ՍՊԸ–ն հիմնադրվել է 2014թ.: Այն Հայաստանում առաջինն է պենոպլաստե ճարտարապետական դեկորի և քանդակների ոլորտում «Հարիստոկրաֆտ» ապրանքանիշով։

Ընկերության առանձնակատկությունն է շեշտը դնել ստեղծագործական մոտեցման ու պրոֆեսիոնալ լուծումների վրա։ Անհատական մոտեցմամբ և անսահմանափակ տարբերակներով այն օգնում է ճարտարապետներին, շինարարներին, կոմերցիոն տարածքների սեփականատերերին, դիզայներներին ընդգծել իրենց պրոեկտների էսթետիկ գրավչությունը, ինչպես նաև բարձրացնել յուրաքանչյուր պրոեկտի ու օբյեկտի որակական արժեքը։ Վստահեցնում ենք, որ նկարիչների, քանդակագործների, կրեատիվ գաղափարներով մարդկանց երևակայության ամենատարբեր մտքերն ու գաղափարներն իրականություն են դառնում «Հարիստոկրաֆտ»–ի հետ։ Մենք չենք նահանջում կամ խուսափում բարդ լուծումներից։

Մեր աշխատանքային տեսականին ներառում է սյուներ, հիմքեր, կամարներ, քիվեր, շրջանակներ և շատ ավելին։ Յուրաքանչյուր ապրանքատեսակ առկա է ստանդարտ ձևաչափով, ինչպես նաև ըստ նախընտրության ընդունվում են չափսերի, տեքստուրայի և գունային փոփոխությունների պատվերներ։

Մենք երաշխավորում ենք մեր ապրանքատեսակի ոչ միայն արտաքին տեսքը, այլև որակն ու դիմացկունությունը, քանի որ ամբողջ տեսականին ջրակայուն, ցրտակայուն ու ջերմակայուն է։ Երկար տարիների աշխատանքի ու համագործակցութան արդյունքում այսօր մեր քաղաքի բազմաթիվ հայտնի ու գեղեցիկ վայրեր զարդարված են մեր ընկերության շինարարական դեկորներով։

Կազմակերպությունը համագործակցել է «Մոնարխ» ռեստորանի, «Երևան պարկ» զվարճանքների այգու հետ։